ԱԺ նախագահը լրագրոցների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին:
«ՀԱՊԿ-ից դուրս գալը հակառուսականության մասի՞ն է խոսում: Եկեք վերանանք անուններից. եթե մի կազմակերպության ես անդամագրվում, օրինակ՝ ինչ-որ միության, ենթադրենք` Ժուռնալիստների միության, Մսավաճառների միության, և այդ կազմակրեպությունն իր պարտավորությունները չի կատարում, դու ուզում ես դուրս գալ դրանից, դու հակալրագրո՞ղ ես, չէ»,- ասաց նա:
Արձագանքելով հարցին, թե ինչու դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից՝ նշեց. «Փաստացի դուրս եկած ենք. ինչ վերաբերում է մնացածին, դա էլ թողեք մեր քաղաքական նպատակահարմարության վրա»: