TRIPP-ը քաղաքացիական նախագիծ է, ռազմական տարր չի պարունակում: Այստեղ խնդիրն այն է՝ ինչպես երկու ժողովուրդների մեջ, որոնք տարիներ շարունակ իրար նկատմամբ ատելություն են տածել, այնպիսի տրամաբանություն գտնենք, որ այդ ատելությունն իջնի. մարդկանց հնարավորինս քիչ առիթ տանք, որ ինչ-որ անախորժություն լինի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Բոլոր սահմանները բաց են լինելու, մենք իրար հետ առևտուր ենք անելու ու արել ենք, նույնիսկ Ղարաբաղում են այդ առևտուրը արել ինչ-որ ժամանակահատվածում: Անելու ենք ու խաղաղ ենք ապրելու իրար հետ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ պատրաստվում է ինչ-որ հարմար պահի այցելել Ադրբեջան:
«Ես պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրել Հայաստան ինչ-որ ֆորմատով»,- ասաց նա և պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն հրավեր եղել է այցելելու Ադրբեջան` նշեց. «Չի եղել, բայց եթե այդ հրավերը լինի՝ ես կքննարկեմ»: