Էլեկտրամոբիլները ևս մեկ տարի կներկրվեն ավելացված արժեքի հարկի արտոնությամբ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ հարցն ընդգրկվել է հաջորդ լիագումար նիստերի օրակարգում: Սպասվում է, որ նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի շատ էլեկտրամոբիլ կներմուծվի, եթե արտոնության ժամկետը երկարաձգվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան