Այսօր ունեցա նախապես չպլանավորված, բայց կարևոր հանդիպումներ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրի մի շարք բնակիչների հետ։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այցելեցի նրանց տներ ու բակեր, զրուցեցի մեր հայրենակիցների հետ, լսեցի նրանց մտահոգություններն ու խնդիրները։
Այսպիսի անմիջական շփումները կարևոր են և հնարավորություն են տալիս լսել մարդկանց, հասկանալ նրանց իրական կարիքներն ու առաջարկները և միասին ձևավորել արդյունավետ լուծումներ»,-նշել է նա։