Այսօր բանակային բոլոր դիրքերը պատշաճ կահավորված են, զինծառայողների կեցության պայմանները՝ ավելի բարելավված:
Այս մասին «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի ժամանակ անդրադառնալով քաղաքացու՝ ուշադրություն դարձրեք դիրքերի կահավորմանն ու զինվորների կեցության պայմաններին, դիտարկմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ քաղաքացու դիրքեր կան, որ վրանների մեջ են, զինվորներն անձրևի տակ են ծառայում, պետք է ուշադրություն դարձնել, որ զինվորը կարողանա քնել փափուկ ներքնակի վրա, ոչ թե թաց քարի:
Պատասխանելով քաղաքացուն՝ Պապիկյանը պաշտոնապես արձանագրեց.
«Նման նկարագրով բանակային դիրքեր այսօր գոյություն չունեն»: