Ռուսաստանի զինված ուժերը այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Կիևը հարձակման է ենթարկվել թևավոր, բալիստիկ հրթիռների և կամիկաձե դրոնների կիրառմամբ: Լրատվամիջոցների տվյալով՝ վնասվել է առնվազն երկու բարձրահարկ բնակելի շենք, հաղորդվում է 2 զոհի, 7 վիրավորի մասին:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ մայրաքաղաքի որոշ շրջաններում գիշերային հարձակման ժամանակ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներ են գրանցվել:
Ուկրաինական կողմը ևս հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին: Ռոստովի մարզի Տագանրոգ, Բեսերգենևկայո և Նեկլինովսկի շրջաններում օդային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ առնվազն 10-ը՝ հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը: Հայտնի է նաև Կրասնոդարի երկրամասում վեց տուժածի մասին: