Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է խաղաղության ամերիկյան ծրագրի շուրջ Ժնևում տեղի ունեցած բանակցությունները, որոնց մասնակցել են Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ազդանշաններ կան, որ Դոնալդ Թրամփի թիմը լսում է Կիևի մտահոգությունները։ Զելենսկին բովանդակալից է որակել բանակցությունները, տեղեկացրել, որ այժմ զեկույցներ են նախապատրաստվում:
«Աշխատում ենք պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Ուկրաինան պատերազմ չի ցանկացել, մենք երբեք չենք խոչընդոտի խաղաղությանը»,- ընդգծել է Զելենսկին։ Նա գոհունակություն է հայտնել, որ դիվանագիտությունն ակտիվացել է: