Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները խաղաղության համաձայնագրի վերաբերյալ խորհրդակցությունները կանցկացնեն Շվեյցարիայում:
«Ուկրաինան այդ գործընթացին մոտենում է իր շահերի հստակ ըմբռնումով»,- ասել է Ումերովը։
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ուկրաինայի կողմից պատվիրակության կազմում կլինեն Ումերովը, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը, Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը, փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան և այլ պաշտոնյաներ: