Ավելի քան 7 հազար մարդու Մարզահամարգային համալիրում միավորել է Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը: Ելույթով է հանդես եկել վարչապետը, ընդգծել՝ Հայաստանի հարատևության համար լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը։ Եվ այս բանաձևը կիրառելի է ինչպես արտաքին հարաբերությունների, այնպես էլ ներքին օրակարգերի սպասարկման տեսակետից: Խոսելով նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան