Աշխատանքային այցի շրջանակում՝ ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի ուղեկցությամբ, այցելեցի Լատվիայի խորհրդարան և հանդիպեցի Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, Ռիգայի նախկին քաղաքապետ Օլեգ Բուրովին։ Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
«Քննարկեցինք փորձի փոխանակման, արդյունավետ կառավարման մոդելների ներդրման և տեղական ծառայությունների որակի բարելավման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին պայմանավորվեցինք շարունակել երկխոսությունն ու զարգացնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման ոլորտում»,- նշել է նա։