Մենք ցանկանում ենք աջակցել ՀՀ տնտեսությանը, և համաձայնել ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրականացնենք ներդրումային ծրագրեր, կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի ընդլայնվեն և լավարկվեն բիզնես համայնքների միջև հարաբերությունները: Այդ մասին Ղազախստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստաթղթերի փոխանակումից հետո հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ նշելով, որ ղազախա-հայկական աշխատանքային խումբը պետք է նպաստի այդպիսի փոխադարձ շահավետ ծրագրերի իրականացմանը:
Ըստ Տոկաևի՝ գործընկերությունները երկկողմ զարգացնելու հնարավորություն կա արդյունաբերության, տրանսպորտի, լոգիստիկայի, թվայնացման, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տվել տրանսպորտային և տրանզիտ հնարավորություններին: Աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Հարավյին Կովկասում հնարավորություններ է ստեղծում, որպեսզի ամրապնդվի երկկողմ տարածաշրջանային համագործակցությունը:
Ղազախստանն աջակցում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, և մենք նաև ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցելու «Թրամփի ուղի» նախագծին: Այսպիսի նախագծերը, Հյուսիս-hարավ նախագիծը, ինչպես նաև Միջին միջանցքի նախագիծը համապատասխանում են երկու երկրների շահերին, և, հետևաբար, տրանսպորտային համագործակցությունը մեծ հնարավորություններ կբացի երկու երկրների համար»,- ասել է նա: