Այսօր Ռիգայի փոխքաղաքապետ Էդվարդս Ռատնիեկսի ուղեկցությամբ այցելեցի Ռիգայի աղբի վերամշակման գործարան՝ ծանոթանալու թափոնների տեսակավորման, վերամշակման և վերօգտագործման գործընթացներին։ Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
«Գործարանում ներկայացվեցին նոր տեխնոլոգիաներով իրականացվող լուծումներ, որոնք նպաստում են կայուն քաղաքային կառավարմանը։
Կարևորելով Ռիգայի փորձը՝ ընդգծեցի, որ Երևանում ևս սկսվել է աղբի վերամշակման գործարանի կառուցման գործընթացը, և նման հաջողված օրինակները կարող են օգտակար լինել մեր նախաձեռնության համար»,-նշել է նա։