ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպման կազմակերպելու հարցը։
«Նախորդ տարի Ստամբուլում տեղի ունեցած նիստի որոշման համաձայն՝ հաջորդ նախարարական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում: Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանցի և հայ գործընկերները կկարողանան օպերատիվ կերպով կողմնորոշվել նիստի կազմակերպման հարցում` փաթեթային պայմանավորվածության հիման վրա»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան կաջակցի գործընկերների համատեղ որոշմանը։ ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ «3+3» ձևաչափի կայացման գործընթացը շարունակվում է։