ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 19-20-ը:
Բացահայտվել է 186 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
-
69 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
8 դեպք՝ սառը զենք կրելու,
-
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, խարդախության, խուլիգանության,
-
3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման,
-
2-ական դեպք՝ շորթման, զենք-զինամթերքի առգրավման, հարկեր, տուրքեր չվճարելու, փաստաթղթեր կեղծելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու։
Բացահայտվել է նաև կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1-ական դեպք՝ կողոպուտի, մարմնական վնասվածք պատճառելու, ծառերը-թփերը ապօրինի հատելու։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է,
27-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։