«Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է»,- նշված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարված ընդունելության վերջնաժամկետը երկարացվել է նոյեմբերի 21-ը ներառյալ։
Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ՝ Համայնքային ոստիկանության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների համար:
Կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող արական և իգական սեռի ներկայացուցիչներ։
Արական սեռի քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել, եթե անցել են պարտադիր զինվորական ծառայություն:
Ուսումնառության ավարտին շրջանավարտները կստանան սպայական կոչում, կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճար․ գերազանց ատեստավորման պարագայում աշխատավարձի և հավելավճարի հանրագումարը շուրջ 400․000 ՀՀ դրամ է:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29) նոյեմբերի 21-ը ներառյալ՝ ժամը 10.00-ից 13.00-ը և 14.00-ից 16.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն նշված ժամանակահատվածում։
Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն դեկտեմբերի 1-ից մինչև 26-ը ներառյալ։
Հարցերի դեպքում՝ +37410778033, +37411584971