Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհի մոտ 390մ երկարությամբ թունելում կատարվում են ամրանավորման, անվտանգության խորշերի կառուցման, դիմային պատի տորկրետ բետոնացման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Ընթացքի մեջ է նաև երկրորդ թունելի շինարարությունը։
Ճանապարհի կառուցումը մեծ տեմպերով շարունակվում է։