Անկարան կշարունակի աջակցել Ադրբեջանին՝ հետևելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանը կառավարության նիստից հետո ունեցած ելույթում նաև վերահաստատել է, որ իր երկիրը այսուհետ էլ ջանքեր կգործադրի՝ հանուն Հարավային Կովկասում կայունության և տնտեսական զարգացման։
Հարավային Կովկասին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացներին է անդրադարձել Թուրքիայի Ազգային ժողովի նախագահը: Ստամբուլում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ 30 տարվա անկայունությունից հետո տարածաշրջանը նոր փուլ է թևակոխել:
«Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են առկա խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, ինչպես նախատեսում է ԵԱՀԿ հիմնական մանդատը»,- հավելել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ լուծարված Մինսկի խումբը ոչինչ չի արել խաղաղության հաստատման համար: Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ այժմ երկրների միջև կայուն համաձայնագիր կկնքվի և տարածաշրջանում խաղաղության մթնոլորտ կհաստատվի:
Մանրամասները՝ տեսաշարում: