Մենք գնում ենք 12 մետրանոց 45 տրոլեյբուս, որոնց կանխավճարն արդեն փոխանցել ենք, և կմատակարարվեն հաջորդ տարի առաջին կիսամյակում: Այդ մասին Երևանի ավագանու նիստին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ավտոբուսների հաջորդ ծրագիրը 250 հատ 18 մետրանոց ավտոբուսներն են. մեզ այդ մի խմբաքանակն է մնացել մեկ լոտով գնելու: 250 ավտոբուսների հարցը Կառավարության ներդրումային կոմիտեի նիստում մինչև տարեվերջ քննարկվելու է»,- նշեց Ավինյանը: