ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով՝ 1. ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- նշված է որոշման մեջ:
.jpg)
Հիշեցնենք՝ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Արմենակի Բադալյանը։
Թատրոնում նրա լավագույն դերերից են՝
Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի»՝ Մուրադ, Ն. Գոգոլի «Ռևիզոր»՝ Խլեստակով,Հ. Պարոնյանի «Շողոքորթն»՝ Թադե,Ե. Օտյանի «Խնդանք անցնինք»՝ Սիսակ, Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»՝ Իսայի, Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»՝ Գիժ, Ալ. Օստրովսկու «Անտառը»՝ Պյոտր, Վ. Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս»՝ մեծ որդի, Ժ. Անանյանի «Իմ տունը քո տունը չէ»՝ Սերոբ, Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը»՝ Այլիֆ, Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»՝ Լիմոն, Վ. Սարոյանի «Մի գնա բարկացած»՝ Քառակուսի, Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը»՝ Ավգիաս արքա, Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»՝ Համո, Թ. Ուիլյամսի «Ապակե գազանանոց»՝ Թոմ, Գ. Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց»՝ Մեսրոպ Մաշտոց։