• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թրամփը և Ալիևը անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին. «Հարևաններ» Թրամփը և Ալիևը անդրադարձել... 19:56
Օրը՝ 60 վայրկյանում | 22.01.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 22.01.2026 20:24
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց, Անահիտ Մկրտչյանը՝ կանանց չեմպիոն Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի... 20:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սիրելի՛ ուսանողներ, ձեզ տրված ժամանակից վերցրե՛ք առավելագույնը, արժևորեք և գնահատեք մեր պետությունը. ԿԳՄՍ նախարար
Հասարակություն
09:4517 Նմբ, 2025

Սիրելի՛ ուսանողներ, ձեզ տրված ժամանակից վերցրե՛ք առավելագույնը, արժևորեք և գնահատեք մեր պետությունը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առիթով:
 
Ուղերձում ասվում է.
 
«Սիրելի՛ ուսանողներ, այսօր ողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ որպես պայքարի և համերաշխության օր։
 
Համալսարաններն ու ուսանողները, ակադեմիական միջավայրը պատմականորեն հանդես են եկել որպես քաղաքակրթությունների զարգացման միջավայր։ Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը, եթե մեր հանրության ներսում չեն ձևավորվում անհրաժեշտ բարձրորակ մասնագիտական կադրեր, որոնք կարող են լուծել տարբեր ոլորտների առջև ծառացած խնդիրները։ Հետևաբար, կենսական անհրաժեշտություն են բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումը և թե՛ այսօրվա, թե՛ վաղվա ուսանողների համար մրցունակ կրթության ապահովումը։
 
Այդ կարևոր բարեփոխման առաջին քայլն արդեն իսկ արված է․ բոլորովին վերջերս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ իրավական դաշտում բազմաթիվ հարցեր գտել են իրենց լուծումները։ Տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված չորս օրենքներին փոխարինում է մեկ միասնական օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն է տալիս ապահովել պատշաճ մակարդակի կրթական ծառայությունների մատուցումը։ Այսպիսով, օրենսդրությունը դառնում է ավելի ուսանողակենտրոն՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն և անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար՝ ներառելով անհատական և ընտրական պլանով ուսումը կազմակերպելու հնարավորություն: Ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայր, որի միջոցով ուսանողները կարողանալու են օգտվել տարբեր ծառայություններից ու ծրագրերից, ինչպես նաև ուսանողական ինքնակառավարման նոր՝ ավելի գործուն մեխանիզմներ։
 
Նախատեսված են նաև ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր, որոնցով պետությունը կկարողանա տարբեր թիրախային խմբերի համար աջակցության և խրախուսման տարբեր ծրագրեր իրականացնել։ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է այն հանձնառությամբ, որ պատշաճ առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ֆինանսական խնդիրների պատճառով չդադարի սովորել կամ դուրս չմնա կրթական համակարգից։ Սա այն քայլն է, որով Կառավարությունը հավաստում է՝ ուսանողը կարևոր է, կրթությունը կարևոր է, և պետությունը ուսանողի կողքին է։
 
Օրենքով նախատեսվում է կարգավորել համալսարանական ինկուբատորների ստեղծման ոլորտը, որը հանդիսանում է կրթություն-տնտեսություն կապի կարևորագույն մոդելներից մեկը։ Սա ուսանողին հնարավորություն կտա առավել շոշափելի տեսնել իր մասնագիտական գործունեության հեռանկարը, հայտնվել գործնական դրսևորման միջավայրում, հանդիպել իր ապագա գործատուին կամ ձևավորել իր ապագա գործը։
 
Նախատեսվել են նաև բուհերին պետական աջակցության տրամադրման նոր ֆինանսավորման ձևեր՝ ինստիտուցիոնալ ֆինանսավորում, կրթաթոշակների տրամադրում, դրամաշնորհային և թիրախային ֆինանսավորում: Սա մեծապես նպաստելու է ուսանողների՝ առանձին ոլորտներում ներգրավվածության բարձրացմանը, հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը, մշտապես զարգանալու և առաջ նայելու ձգտմանը։
 
Կարևորելով բուհական կրթության համակարգի զարգացումը և, այդպիսով, ուսանողների համար միջազգային կրթական միջավայրի ստեղծումը՝ Կառավարությունը հետևողական ջանքերով առաջ է մղում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ որպես համաշխարհային մակարդակի կրթական, գիտական և նորարարական կենտրոնի։ Այն իր հետ բազմաթիվ հնարավորություններ է բերելու՝ նոր որակի ու մակարդակի հասցնելով բարձրագույն կրթության, հետազոտության և գիտության ոլորտները և դրանք դարձնելով մրցունակ ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային ուսանողների համար։
 
Սիրելի՛ ուսանողներ, ուզում եմ շեշտել՝ ոչ մի բարեփոխում և պետական ծրագիր չեն կարող հաջողել՝ առանց ձեր աջակցության։ Մեզ համար կարևոր է ձեզ լսելը, ձեր առաջարկներին ու դիտողություններին ականջալուր լինելը։ Մի՛ վախեցեք խնդիրների մասին խոսելուց․ դեպի լուծում տանող առաջին քայլը դրանց մասին բարձրաձայնելն է։
 
Վստա՛հ եղեք՝ պետությունը մշտապես ձեր կողքին է, և յուրաքանչյուր բարեփոխում արվում է՝ միմիայն ի նպաստ ձեր լավագույն շահի։ Մաղթում եմ ձեզ արդյունավետ ուսանողական տարիներ․ ձեզ տրված ժամանակից վերցրե՛ք առավելագույնը, եղե՛ք պահանջատեր, արդարամիտ, արժևորեք և գնահատեք մեր պետությունը՝ այսօր ձեր կրթական միջավայրում, իսկ վաղը՝ մասնագիտական գործունեությամբ լավագույնս դրսևորվելով։
 
Շնորհավո՛ր Ուսանողների միջազգային օրը»։
Դիտումների քանակ262
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Խաղաղության խորհուրդը մեծ դերակատարում կունենա. Թրամփ 00:5723 Հնվ, 2026
  • Արագածի, Տաշիրի տարածաշրջանում, Ճամբարակի լեռնանցքում բուք է. կան փակ ավտոճանապարհներ 00:5223 Հնվ, 2026
  • Վարձու աշխատողներին չգրանցելու դեպքեր՝ 72 հարկ վճարողի մոտ. տուգանքը կազմել է 74 մլն դրամ 00:2323 Հնվ, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ մշտական ​​ներկայացուցիչը մասնակցել է Տնտեսական և սոցիալական խորհրդի դեսպանների համաժողովին 23:5622 Հնվ, 2026
  • Փետրվարի 1-ից կթույլատրվի Սևանա լճում սիգ բռնել. քվոտան՝ 550 տոննա. ՇՄՆ 23:5022 Հնվ, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների փակման արարողությունը 23:3422 Հնվ, 2026
  • «Գլոբալ կայուն մրցունակության 2025»-ի ինդեքսում Հայաստանը 192 երկրների ցանկում 71-րդն է 23:1622 Հնվ, 2026
  • Հայաստան է ժամանելու Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեվի գլխավորած պատվիրակությունը 23:0022 Հնվ, 2026
  • Վիրուսային տեսանյութեր Կամչատկայի առատ տեղումների մասին. ամենաթրենդայինները AI-ով ստեղծվածներն են 22:4822 Հնվ, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճանով․ Լևոն Ազիզյան 22:3622 Հնվ, 2026
  • Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը շարունակում են էժանանալ․ Պապոյանը թվեր է ներկայացնում 22:1722 Հնվ, 2026
  • Հարցազրույց Մարկուս Ռիտերի հետ 22:0322 Հնվ, 2026
  • Քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանին 21:4422 Հնվ, 2026
  • Հայաստանն ու Մեքսիկան քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները 21:1822 Հնվ, 2026
  • Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ գրանցեց Եվրոպայի առաջնությունում 21:0922 Հնվ, 2026
  • Լուրեր 21:00 | TRIPP-ը կարևոր դեր ունի տարածաշրջանային կապերի տեսանկյունից. Ալիևը՝ Թրամփին 21:0022 Հնվ, 2026
  • Ապահովագրական վեճերի դեպքում ևս դատարան դիմելուց առաջ պարտադիր պետք է դիմել հաշտարարին 20:5822 Հնվ, 2026
  • Հին փողերի վերջին պտույտը 20:5322 Հնվ, 2026
  • Հունվարը՝ վահանագեղձի հիվանդությունների իրազեկման ամիս 20:4922 Հնվ, 2026
  • ԹՐԻՓՓ-ը Թրամփի նախագահության ամենատպավորիչ նվաճումներից է. Ատլանտյան խորհրդի հոդվածը 20:4622 Հնվ, 2026
  • Հունվար 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4322 Հնվ, 2026
  • Գետաշենցի պատանի ֆերմերները 20:3822 Հնվ, 2026
  • armenia.travel կայքում գործարկվող արհեստական բանականության գործիքը մեծ հետաքրքրություն է առաջացրել իսպանացի գործընկերների շրջանում 20:3222 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.01.2026 20:2422 Հնվ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտների խնդիրները 20:1822 Հնվ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Հունվար 22. 2026 20:1322 Հնվ, 2026
  • Հրապարակվել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը 20:0622 Հնվ, 2026
  • Հավանություն է տրվել ՀՀ և ԿԶԵՀ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը 19:5622 Հնվ, 2026
  • Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային հարցեր 19:4922 Հնվ, 2026
  • Թրամփը դրական է գնահատել Զելենսկու հետ հանդիպումը 19:4422 Հնվ, 2026
  • Միրզոյանը շփումներ է ունեցել Ղազախստանի, Իսպանիայի, Նորվեգիայի ԱԳ նախարարների հետ 19:4322 Հնվ, 2026
  • Խոտ գյուղի ճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և Toyota-ն․ կան տուժածներ 19:3822 Հնվ, 2026
  • «Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին 19:3422 Հնվ, 2026
  • «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում CAAP ընկերությունը կներդնի 425 մլն դոլար 19:3122 Հնվ, 2026
  • ՀՀ վարչապետի կարճատև շփումները Դավոսում 19:2322 Հնվ, 2026
  • ԵԶԲ միջոցներով ՀՀ ֆինանսների նախարարության և պետական մարմինների կարողությունների զարգացման ծրագիր է նախատեսվում 19:1722 Հնվ, 2026
  • Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել. հսկողությունը շարունակվում է 19:0922 Հնվ, 2026
  • Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող հողամասը 19:0122 Հնվ, 2026
  • Լուրեր 19:00 | 1 մլրդ դոլար անդամավճարը կամավոր է. ԱԳՆ-ն՝ «Խաղաղության խորհրդին» անդամակցելու մասին 19:0022 Հնվ, 2026
  • Գերմանացի նախկին պատգամավորը մեղավոր է ճանաչվել փողի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար 18:5822 Հնվ, 2026
  • Օրենսդրորեն կվերանայվեն սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները ՍԴ դատավորների համար 18:5722 Հնվ, 2026
  • Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար 18:5022 Հնվ, 2026
  • Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են 18:4222 Հնվ, 2026
  • Եգիպտոսի նախկին դեսպան Սերենադ Գամիլը պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալով 18:3622 Հնվ, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել Ինտերնետով ծանուցումների մասին նախագծերի փոփոխություններին 18:2822 Հնվ, 2026
  • Դատախազության հսկողությամբ քննվող քրվարույթներով 80 մլն դոլարի վնասի վերականգնում՝ 2025-ին 18:1922 Հնվ, 2026
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման նպատակով նախագծեր են ընդունվել 18:1222 Հնվ, 2026
  • Առողջության ապահովագրությամբ բուժծառայություններ՝ Գավառի ԲԿ-ում 18:0422 Հնվ, 2026
  • Ամեն ինչ կարվի, որ Ֆրանկոֆոնիայի խաղերին ապահովվեն շուրջօրյա որակյալ առողջապահական ծառայություններ. փոխնախարար 17:5522 Հնվ, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը Ծաղկաձորում հետևել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների մարզումներին 17:5222 Հնվ, 2026
  • Հունվարի 27-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն 17:4622 Հնվ, 2026
  • Կկարգավորվի մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը 17:3822 Հնվ, 2026
  • ՀՀ վարչապետը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը 17:2922 Հնվ, 2026
  • Ինչ հիմունքներով է ՀՀ կառավարությունը հավանություն տվել «Խաղաղության խորհրդին» անդամակցությանը․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը 17:2122 Հնվ, 2026
  • Կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները 17:1322 Հնվ, 2026
  • Բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին 17:0222 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը՝ ՀՀ-ի համար ռազմավարական տնտեսական հնարավորություն. Ատլանտյան խորհրդի հոդվածը 17:0022 Հնվ, 2026
  • ԵԽ վարչական շենքի հարակից տարածքում կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանը 16:5722 Հնվ, 2026
  • Տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է. Ալիևը՝ Թրամփի հետ հանդիպմանը 16:5122 Հնվ, 2026
  • Զովունի գյուղի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել 16:4722 Հնվ, 2026
  • Աշխատատեղերի 5.7 տոկոս աճ՝ 2025-ի դեկտեմբերին 16:3622 Հնվ, 2026
  • Պապոյանը ծանոթացել է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնի» լաբորատոր հնարավորություններին 16:2922 Հնվ, 2026
  • Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ 16:2222 Հնվ, 2026
  • Կալանավորվել է ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը 16:1622 Հնվ, 2026
  • ՎԶԵԲ-ի հետ ստորագրված վարկային համաձայնագրում փոփոխություն կկատարվի 16:0622 Հնվ, 2026
  • Կապահովվի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը 15:5522 Հնվ, 2026
  • Առնո Բաբաջանյան-105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին 15:4422 Հնվ, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով 15:3722 Հնվ, 2026
  • Այն ամենը, ինչ վերաբերում է Գրենլանդիային, մեր գործը չէ. Պեսկով 15:3222 Հնվ, 2026
  • Ժամանակավորապես արգելվել է «Գոլլանդեց» մթերքի ներմուծումը Հայաստան 15:1922 Հնվ, 2026
  • ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Ռոբոտների հաքաթոն» իրականացնելու մրցույթ 15:1222 Հնվ, 2026
  • Սիլվա Կապուտիկյանի 107-ամյակը նշել են բանաստեղծուհու տուն-թանգարանում 15:1022 Հնվ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը քննարկել են վերջին շրջանի տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները 15:0522 Հնվ, 2026
  • Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԱԶԲ-ից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթաց 15:0022 Հնվ, 2026
  • Լուրեր 15:00 | 130 000-ից ավելի այց. Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին 15:0022 Հնվ, 2026
  • ՀՀ վարչապետը մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը 14:4322 Հնվ, 2026
  • Շուրջ 900 հետազոտողի համար 20 տոկոսի փոխարեն սահմանվել է եկամտահարկի 10 տոկոս դրույքաչափ. Մխիթար Հայրապետյան 14:4022 Հնվ, 2026
  • Հայ–վրացական բարեկամության խորացում․ ՀՀ դեսպանի հանդիպումը Թբիլիսիում 14:2722 Հնվ, 2026
  • Փոփոխություններ և լրացումներ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգում 14:2222 Հնվ, 2026
  • Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին 14:0822 Հնվ, 2026
  • Օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067 թվականը 13:4122 Հնվ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մեքսիկայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Լատինական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումներին 13:3422 Հնվ, 2026
  • Եվրամիությունը որոշել է Հնդկաստանի հետ ստորագրել Անվտանգության և պաշտպանական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր. Կալաս 13:2622 Հնվ, 2026
  • Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարում 13:0922 Հնվ, 2026
  • Քննարկում ենք դեպի «Շիրակ» օդանավակայան լրացուցիչ՝ եվրոպական ուղղություն ավելացնելու հարցը. ՏԿԵ նախարարի տեղակալ 13:0222 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | 15000 դոլար՝ զինծառայությունից ազատելու համար․ բացահայտվել է բժշկական կոռուպցիոն սխեմա 13:0022 Հնվ, 2026
  • Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է 12:4822 Հնվ, 2026
  • Եթե լրացումը ստորագրվի, ունենալու ենք երրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում. փոխվարչապետ 12:4622 Հնվ, 2026
  • ՔԿ-ն հերքում է զինծառայողի մահվան գործով 9 անձի ձերբակալված լինելու մասին լուրը 12:4022 Հնվ, 2026
  • Կառավարությունը հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը 12:3722 Հնվ, 2026
  • Իրանում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ 12:2222 Հնվ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 68 տրանսպորտային միջոց 12:0922 Հնվ, 2026
  • 2018-ից մինչ օրս ստեղծվել է 275.000 աշխատատեղ. ԱՍՀ նախարար 11:5922 Հնվ, 2026
  • Պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին կսահմանափակվի 11:5722 Հնվ, 2026
  • Թրամփը և Ռյուտեն փոխըմբռնման են հասել Գրենլանդիայի հետ կապված ապագա համաձայնագրի շուրջ 11:5122 Հնվ, 2026
  • Հետախուզվում է Սուրեն Աբրահամյանը 11:3822 Հնվ, 2026
  • Մարթա Կոսը և Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման հարցեր 11:2222 Հնվ, 2026
  • Դավոսի ճանապարհին պատասխանում եմ նամակներիս. վարչապետ 11:0422 Հնվ, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 11:0322 Հնվ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0022 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015