Ուկրաինան Ֆրանսիային կպատվիրի 100 Rafale կործանիչ, հաղորդում է LCI-ն՝ հղում անելով Վոլոդիմիր Զելենսկուն։
Մոտ 100 ֆրանսիական կործանիչի պատվերը ներառված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահի Զելենսկու կողմից նախկինում ստորագրված մտադրությունների հռչակագրում, երկուշաբթի հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Փաստաթուղթը նախատեսված է «մոտավորապես տասը տարվա» ժամկետով, նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հռչակագիրը նախատեսում է Ուկրաինային հաջորդ սերնդի հակաօդային պաշտպանության համակարգերի, ռադարների և անօդաչու թռչող սարքերի մատակարարում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգի նոր մոդիֆիկացիային, որը դեռևս մշակման փուլում է, հաղորդում է AFP-ն։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորումը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում են հակամարտության մեջ և «կրակի հետ են խաղում»։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ կդառնա Ռուսաստանի օրինական թիրախը։ Կրեմլը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զինելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա: