Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ կտրականապես դեմ է Ռուսաստանին ցանկացած տարածքային զիջման: Բրյուսելում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ Զելենսկին նշել է, որ հրադադարի համար անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։
«Հրադադարը հնարավոր է։ Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը հրադադար է ուզում։ Բայց պետք է ավելի շատ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մենք պատրաստ ենք հրադադարի շուրջ բանակցություններին՝ ցանկացած ձևաչափով: Բայց կարևոր է բանակցությունների բովանդակությունը. մեզ պետք է արդար և տևական խաղաղություն»,- ասել է Զելենսկին։
Մեկնաբանելով Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի ընդունումը, որով 2027 թվականից կարգելվի ռուսական գազի ներմուծումը, Զելենսկին այն անվանել է «լավ ուղերձ»: