Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման օրակարգով մեր երկրում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությունը։ Երևանում տիկին Հուքերը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի և նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում:
Մանրամասները՝ տեսանյութում: