Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի որոշմամբ՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում խելացի սարքավորումների՝ հեռախոսների, ժամացույցների, պլանշետների սահմանափակման միասնական մոտեցման ներդրման ծրագրի շրջանակում 151 դպրոցներից 143-ում արդեն իսկ համապատասխան կարգավորումներ են ամրագրվել դպրոցի ներքին կարգապահական կանոններում, 8-ում մշակվել է փաստաթուղթը, որը առաջիկա նիստերի շրջանակում կներկայացվի դպրոցների կառավարման խորհուրդների հաստատմանը: