Սիրելի´ բժիշկներ, բուժաշխատողների ռեգիստրի ներդմամբ նման ID քարտեր ենք նախատեսել ձեզ համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և կից լուսանկար հրապարակել։
«Այն թե´ ՀՀ-ում, և թե´ այլ երկրներում կփաստի ձեր բժիշկ լինելը:
Սա նախատիպն է: Խնդրում եմ ներքևում կարծիքներ և առաջարկություններ թողնել դիզայնի և զետեղված տվյալների առումով, դիտարկենք»,-նշել է նա։