Երևանի և Լիոնի քաղաքապետների, ինչպես նաև Լիոնի մետրոպոլիայի նախագահի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի շրջանակում նախատեսվում է 5 հիմնարար ուղղությունների՝ կանաչապատմանև քաղաքաշինության, կրթության և երիտասարդության, առողջապահության, մշակույթի և սպորտի, նաև կայուն զբոսաշրջության ոլորտների համապարփակ զարգացում:
Գործակցության շրջանակում հայ և ֆրանսիացի ուսանողները համատեղել են ուժերը քաղաքաշինության և կանաչապատման զարգացման ոլորտում: Համատեղ աշխատանքի արդյունքում ուսանողներն իրենց քաղաքաշինական հաջողված փորձը կիրառելու են երևանյան թաղամասերում:
Այն նաև յուրօրինակ կապ է ստեղծում Լիոնի ճարտարապետական Բարձր դպրոցի և Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների և դասախոսների միջև: