Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։13-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ այրվում է հացատուն-ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մարագում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:49-ին, մարվել՝ նոյեմբերի 17-ին, ժամը 00:45-ին:
Այրվել է մարագի փայտե առաստաղը (մոտ 25 քմ)։
Տուժածներ չկան։