Հիշեցնենք՝ Ընտրապայքարին 8 քաղաքական ուժ է մասնակցել
1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմում ՀՅԴ կուսակցություն և «Առաջ» աջակենտրոն կուսակցություն
2. «Համահայկական ճակատ» կուսակցություն
3. «Հանրապետություն» կուսակցություն
4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
6. «Ժառանգություն» կուսակցություն
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
8. «Հայրենիք» կուսակցություն:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար ձևավորվել է 47 ՏԸՀ:
Հիշեցնենք նաև՝ ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։
Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները. իրականացվել է նախապատրաստական ծավալուն աշխատանք: