Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ Ռուսաստանի արձակած «Իսկանդեր» հրթիռի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Հարվածի ժամանակ օգտագործվել են մոտ 430 անօդաչու թռչող սարք և 18 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ և աերոբալիստիկ հրթիռներ։ Զոհվել է 4 մարդ»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ։
Զելենսկու խոսքով՝ ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն զեկուցել է դեպքի վայրում փրկարարական գործողությունների ընթացքի մասին։