Չի կարող էդպիսի բան լինել: Այս մասին խորհրդարանում՝ ճեպազրույցում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների խնդրանքով արձագանքելով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, թե իբր Հայաստանը, հօգուտ ուկրաինական հացահատիկի, որն ավելի թանկ արժի, մտադիր է քաղաքական նկատառումներով հրաժարվել ռուսական հացահատիկից:
Վարչապետը հետաքրքրվեց՝ ով է լուրը տարածել, ապա ասաց՝ կյանքում առաջին անգամ իր սկզբունքը խախտում է ու մեկնաբանում իր չկարդացած լուրը:
«Դա բացարձակ անհեթեթություն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստանում է՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Օրերս Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը։