ԱՄՆ նախագահն ընդունել է Սիրիայի նախագահին, որին դեռ տարիներ առաջ Վաշինգտոնը մեղադրում էր ահաբեկչության համար, իսկ նրան բռնելու համար առաջարկում էր 10 միլիոն դոլար պարգև։ Ահմեդ աշ-Շարաայի այցը պատմական է որակվում: Վերջին անգամ Սպիտակ տանը սիրիացի բարձրաստիճան պաշտոնյայի են ընդունել 1999 թվականին, երբ ԱԳ նախարար Ֆարուկ Շարաան Վաշինգտոնում մասնակցում էր Իսրայելի հետ բանակցություններին։
Հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Շարաան ուժեղ առաջնորդ է, որի հետ ինքը լեզու է գտել: «Կանենք հնարավորը, որ Սիրիան բարգավաճի: Այժմ Մերձավոր Արևելքում երկար տարիների ընթացքում առաջին անգամ խաղաղություն է տիրում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: Նա հավելել է, որ Անկարան ևս աջակցում է Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: