Նոյեմբերի 10-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Բարեկամության շքանշանակիր Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հնարավորությունները արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել ոլորտային փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և տեխնոլոգիական նորարարությունների խթանման հեռանկարներին։