Նոյեմբերի 10-ին` ժամը 12։03-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 18:05-ին։ Այրվել է մոտ 740 հակ անասնակեր։