Նոյեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Մարտին Ռիեգլի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության, գիտահետազոտական և կրթական ոլորտներում:
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային փորձի փոխանակման, համատեղ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման և ռազմարդյունաբերական ոլորտում hամագործակցության հնարավորություններին։