Նոյեմբերի 8-ին՝ ժամը 01։06-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և DongFeng մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է ուղևորի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։