2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող բոլոր գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հաղթողները կորոշվեն վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
Գաբրիել Սարգսյանը կմրցի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:
Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:
Հայկ Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:
Երկրորդ խաղափուլի թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին: