Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հարցերով միացյալ քարտուղար Ամիտ Սաթիջան նոյեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Ամիտ Սաթիջան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
