Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը 2024 թվականից փաստացի դադարեցված է: Հանրապետության՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը ֆորմալ բնույթ է կրում՝ ասված է Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում։ Ըստ փաստաթղթի՝ Վրաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, իշխանությունը ճնշում է քաղհասարակությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ընդդիմության առաջնորդներին։ Ակնկալվում է, որ Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերին վիզային նոր մեխանիզմ կներդնի՝ Վրաստանի իշխանության նկատմամբ ճնշումը մեծացնելու համար:
Միևնույն ժամանակ, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան և Մոլդովան վերջին մեկ տարում եվրաինտեգրման ուղղությամբ նշանակալի բարեփոխումներ են իրականացրել: Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի ձևակերպմամբ՝ հաշվի առնելով որոշ թեկնածու երկրներում բարեփոխումների տեմպը՝ «առաջիկա տարիներին Եվրամիության ընդլայնումը բավականին իրատեսական է»։
Վրաստանի խորհրդարանի խոսնակը կեղծ և թշնամական է որակել հանրապետության հասցեին հնչող մեղադրանքները, միևնույն ժամանակ Բրյուսելին անվանել կողմնակալ, հակաժողովրդավարական, բևեռացնող և ապակառուցողական:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: