ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կրճատել Նյու Յորք քաղաքի դաշնային ֆինանսավորումը, եթե դեմոկրատ Զոհրան Մամդանին հաղթի քաղաքապետի առաջիկա ընտրությունում: Նա իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյի օգտին:
«Անկախ նրանից՝ ձեզ դուր է գալիս Էնդրյու Կուոմոն թե ոչ, դուք իրականում այլընտրանք չունեք: Դուք պետք է քվեարկեք նրա օգտին»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի էջում:
Նա ասել է, որ եթե Մամդանին, որին նա բազմիցս անվանել է կոմունիստ, հաղթի, Սպիտակ տունը, հավանաբար, դաշնային միջոցներ չի հատկացնի քաղաքին՝ օրենքով սահմանված նվազագույնից ավելին:
Քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին: Հարցումները ցույց են տալիս, որ Մամդանին առաջ է Կուոմոյից և հանրապետական թեկնածու Կուրթիս Սլիվայից: