Ելույթ ունենալով Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված նիստում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է երկրի փոքր արտաքին պարտքի մասին, միաժամանակ նշելով ՀՆԱ-ի նվազումը՝ նավթարդյունաբերության կրճատման պատճառով:
«Մեր տնտեսական ցուցանիշները դրական են: Այո՛, ՀՆԱ-ի աճը մեծ չէ, բայց դա կապված է նավթի արտադրության օբյեկտիվ նվազման հետ: Այնուամենայնիվ, ոչ նավթային ոլորտը դարձել է տնտեսության առաջատար ուժը»,- ասել է նա:
Ալիևը նաև նշել է, որ միջազգային վարկանիշային գործակալություններն Ադրբեջանի վարկային ցուցանիշը բարձրացրել են մինչև ներդրումային աստիճանի, ինչը հանրապետության տնտեսական բարեփոխումների արտացոլումն է: