Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Հարավային Կորեա այցի շրջանակում այցելել է Հյուսիսային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտի: Հեգսեթին ուղեկցել է նրա հարավկորեացի պաշտոնակիցը: Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները նոյեմբերի 4-ին կմասնակցեն Անվտանգության խորհրդատվական ամենամյա համաժողովին, որի ընթացքում կքննարկեն պատրաստությունը Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին, պաշտպանությունը հրթիռային հարձակումներից, կիբեռպաշտպանությունը և գործակցությունը տարածաշրջային անվտանգության հարցերում:
Միջազգային անցուդարձը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: