Երևանում նախորդ շաբաթվա ընթացքում երթուղի է դուրս եկել այնքան տրանսպորտային միջոց՝ ավտոբուս, տրոլեյբուս ու մետրոյի գնացք, որքան նախատեսված է եղել: Զեկուցվեց՝ կատարողականը 100 տոկոս է:
Տոմսային համակարգում վալիդատորներով վավերացումները անցյալ շաբաթ կազմել են ընդհանուր առմամբ 2 մլն 596 հազար: Նախորդ նույն ժամանահատվածի համեմատ կա աճ՝ ավելի քան 31 հազարով կամ 1.22 տոկոսով:
Հասարակական կարգի պահպանության ծառայությունը տուգանքի որոշում է կայացրել ներհամայնքային տրանսպորտի 935 ուղևորի նկատմամբ:
Խորհրդակցության այլ մանրամասներ՝ ռեպորտաժում: