Ներգաղթյալներն ԱՄՆ-ում նոր խնդիրների են բախվում: Ամերիկյան դաշնային կառավարության խստացումների հետևանքով այս տարի արդեն Միացյալ Նահանգները ստիպողաբար լքել է ավելի քան կես միլիոն ապօրինի ներգաղթյալ։ Իրավաբանները հայ գործարարներին խորհուրդ են տվել խուճապի չմատնվել, ձեռքի տակ ունենալ փաստաթղթերը, իսկ հայ ներգաղթյալներին իրավական աջակցություն տրամադրելու համար առաջիկայում նրանց հետ կհանդիպեն Ամերիկահայ իրավաբանների միությունն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը:
Հեղինակ՝ Լիլիթ Սեդրակյան