Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան:
Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես: Պետք է գնալ առաջ:
Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»,-նշել է նա: