Հայաստանի յուրաքանչյուր մարզում 5-6 գյուղ կհամարվի զբոսաշրջային, որոշման նախագիծ է մշակվել: Ցանկում ընդգրկվել են այն բնակավայրերը, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության չափանիշներին:
Հայաստանի զբոսաշրջային գյուղերը ներկայացված կլինեն նաև միջազգային հարթակներում։
Այս պահին ընտրվել են այն գյուղերը, որոնք կարող են այցելուներին առաջարկ ներկայացնել: Քանի որ նախագիծը քննարկման փուլում է, գյուղերի ցանկը կարող է համալրվել։
Զբոսաշրջության կոմիտեն վստահեցնում է՝ գյուղերն ընտրվել են սահմանված չափանիշներով, իսկ յուրաքանչյուր գյուղի զարգացման համար կմշակվի գործողությունների հստակ պլան:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան