3 տասնամյակ տևած շրջափակումից հետո առաջին անգամ ղազախական ցորենի խմբաքանակը Ադրբեջանի տարածքով կհասնի Վրաստան ու կմտնի մեր երկիր։
Իրադարձությունը պատմական են որակում փորձագետներն ու կարևորում դրան հաջորդող անելիքները՝ երկաթուղային ցանցի վերագործարկումից մինչև հայ-թուրքական սահմանի բացում։
Ցորեն ներմուծող ընկերությունը մասնավոր է, առայժմ մանրամասներ չեն հրապարակվում։
Էկոնոմիկայի նախարարը միայն նշել է՝ ի տարբերություն Ռուսաստանից ներմուծման, նոր երթուղին ավելի էժան կլինի։
Հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունները հետաքրքրված են Ադրբեջանով անցնող նոր ճանապարհով, բայց զգուշավոր են, սպասում են հատկապես երկաթուղային կապի վերագործարկմանը, որ կարողանան Թուրքիայի միջոցով դուրս գալ եվրոպական շուկա։
Փորձագետները վստահ են՝ նույնիսկ ցորենով բարձված մեկ բեռնափոխադրումը քաղաքական լրջագույն խնդիր կարող է լուծել։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան