ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով պատասխանատու քարտուղար Սիբի Ջորջի հետ: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նախանշված բարձրաստիճան փոխայցելություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ բարեկամական հարաբերությունների մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման և բազմոլորտ համագործակցության փոխշահավետ ընդլայնման ուղիների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել հայ-հնդկական դարավոր և մշակութային ամուր կապերին, ինչպես նաև երկու երկրների հեռանկարային և հուսալի գործընկերությանը: