Հոկտեմբերի 27-ից ամբողջությամբ դադարեցվել է Արարատի մարզի Հովտաշատ և Հայանիստ բնակավայրերը կապող կամրջի շահագործումը, որը վթարվել է այդ հատվածով երթևեկող բեռնատարի շրջվելուց հետո: Մոտ 50 տարի առաջ կառուցված այդ կամրջով 6 գյուղ է կապվում Երևան տանող ճանապարհների հետ: Մարզպետարանում դեռ չեն կանխատեսում, թե երբ կշահագործվի կամուրջը, բայց վստահեցնում են՝ հնարավորինս շուտ կսկսեն նորոգումը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան