Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամին։ Նրա նշանակման մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Հայաստանում Իրանի նախորդ դեսպանը Մեհդի Սոբհանին էր, որը վերջերս ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը և նշանակվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության վարչական և ֆինանսական հարցերով փոխնախարար:
Խալիլ Շիրղոլամին մինչ այս զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալի պաշտոնը։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան