ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել Տ-3-48 /Մ-5/ (Սարդարապատ)-Այգևան-Լենուղի-/Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի 0-ից մինչև 6.2-րդ կմ հատվածում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Նորոգվել է ճանապարհի երթևեկելի մասը, ճանապարհը գծանշվել է թերմոպլաստ նյութով։